Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժիշկներ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Յոլյաններ

ՀՀ ԱՆ. «Կոչումով բժիշկ». Յոլյաններ

Յոլյանների ականավոր տոհմի հռչակը հայտնի է ինչպես Գորիսում, Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանից դուրս: Հանրաճանաչ գերդաստանը համախմբում է նշանավոր գիտնականների, զինվորականների, բժիշկների, մանկավարժների մի ամբողջ աստղաբույլ: Յոլյանների բժշկական տոհմի նահապետը Ռուբեն Հովսեփի Յոլյանն է: Նա ծնվել է 1894 թ. Գորիս քաղաքում: Սովորել է Սանկտ-Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիայում, այնուհետև` Կիևի համալսարանի բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1919թ.: Հայրենիք վերադառնալով՝ նա մինչև 1924թ. աշխատել է որպես զինվորական բժիշկ: 1924թ.-ից սկսած աշխատել է Գորիսում, ապա Երևանի բժշկական ինստիտուտի հոսպիտալ վիրաբուժության ամբիոնում: 1934-ից ղեկավարել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտետային վիրաբուժության ամբիոնը:

 

1937թ. Ռ. Յոլյանը հաջողությամբ պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը՝ «Ստորին վերջույթների խոցային պրոցեսների հետազոտության նյութերը» թեմայով: Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռ. Յոլյանը մեծ աշխատանք է կատարել էվակոհոսպիտալների կազմակերպման ուղղությամբ՝ լինելով հանրապետության առաջատար վիրաբույժներից մեկը: 1947 թվականին նրա նախաձեռնությամբ հիմնադրվել է հանրապետության Հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտը, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչև կյանքի վերջը:

 

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններԱյժմ այդ կենտրոնը կրում է անվանի վիրաբույժ և հասարակական գործիչ Ռուբեն Հովսեփի Յոլյանի անունը: Ռուբեն Յոլյանը Վիրաբույժների համաշխարհային ընկերության վարչության և Վիրաբույժների միջազգային ասոցիացիայի անդամ էր: Նրա գիտական աշխատանքները վերաբերում են վնասվածքաբանության, կլինիկական վիրաբուժության, արյան փոխներարկման, ուռուցքաբանության, ցավազրկման, երիկամային անբավարարության, նյարդային համակարգի սնուցող ֆունկցիայի պարզաբանման, ինֆեկցված վերքերի և վիրաբուժական ինֆեկցիաների սուլֆանիլամիդներով բուժման, վերջույթների վնասվածքների խնդիրներին:

1947-1954 թթ. եղել է ՀԽՍՀ Վիրաբուժական ընկերության նախագահ, Վիրաբույժների համաշխարհային ընկերության վարչության անդամ: Ռ.Հ.Յոլյանը 50-ից ավելի գիտական աշխատությունների և տասնյակ մենագրությունների հեղինակ է: Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ռազմադաշտային վիրաբուժության համառոտ ձեռնարկ», «Մասնավոր վիրաբուժության դասընթաց», «Պենիցիլինի կիրառումը վիրաբուժության մեջ» աշխատությունները: Պրոֆ. Ռ. Յոլյանը կազմակերպել և զարգացրել է դոնորական շարժումը Հայաստանում՝ այդ շարքերում ներգրավելով հանրապետության համապատասխան մեծահասակ կոնտինգենտին: Պատերազմից հետո Ռ. Յոլյանն ընտրվել է ԽՍՀՄ ԲԳԱ թղթակից անդամ: Նրան շնորհվել է գիտության վաստակավոր գործչի կոչում: Հիմնական աշխատանքին զուգահեռ, պրոֆ. Ռ. Յոլյանն իրականացրել է նաև մեծ հասարակական աշխատանք` հանդես գալով որպես ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի պատգամավոր:

 

Նրա մեծ հեղինակությունը նպաստեց, որ այն ժամանակների բազմաթիվ անվանի բժիշկներ ներգրավվեն փոխներարկաբանության հարցերի ուսումնասիրության ու մշակման գործընթացին. Հ. Քեչեկը, Ս. Շարիմանյանը, Լ. Հովհաննիսյանը, Ա. Մելիք-Ադամյանը, Ռ. Պարոնյանը, Ռ. Գյանջեցյանը և ուրիշներ: Ռ. Յոլյանը մեծ դեր է ունեցել արյունաբանության և փոխներարկաբանության ոլորտի գիտական առաջընթացի հարցում: Նա առաջիններից մեկն է բացատրել արյան փոխներարկման, որպես օրգանիզմի իմունակենսաբանական ակտիվության գործոնի, ազդեցության մեխանիզմներն օրգանիզմի վրա: Միաժամանակ նրա կողմից իրականացվել են կլինիկական և փորձարարական հետազոտական աշխատանքներ: Պրոֆ. Ռ.Հ. Յոլյանը կազմակերպել և իրականացրել է նաև փոխներարկաբանության ոլորտի մասնագետների պատրաստումը և ուսուցումը: Նրա անունով են կոչվում Գորիսի կենտրոնական հիվանդանոցը և քաղաքի փողոցներից մեկը: Ռուբեն Յոլյանը կյանքից հեռացել է 1955 թվականին, Երևանում:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններԲժիշկ էր նաև Ռուբեն Յոլյանի եղբոր` Կոլյա Յոլյանի դուստրը` Լիդա Յոլյանը: Բժշկական գիտությունների դոցենտն աշխատել է արյան փոխներարկման ինստիտուտում: Նրա ամուսինը` Աբգար Լենոն, ևս բժիշկ էր:

Կոչումով բժիշկների տոհմից է սերում նաև պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանը: Նա ծնվել է 1926 թ. դեկտեմբերի 16-ին, Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկի՝ Զանգեզուրի չնաշխարհիկ Գորիս քաղաքում՝ ծառայողի ընտանքիում: Սերում է Գորիս քաղաքի Յոլյանների նշանավոր տոհմից: 1942-ին՝ գերազանց գնահատականներով ավարտել է Գորիսի Ակսել Բակունցի անվան միջնակարգ դպրոցը: 1943-48 թթ. սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում: «Շատ հետաքրքիր է եղել Սուրենի բժշկական ինստիտուտ ընդունվելը: Նա շատ հաստատակամ և վճռական տղա էր: 10-րդ դասարանը դեռ չավարտած՝ հայտարարեց, որ գնում է Երևան՝ սովորելու Բժշկական ինստիտուտում: Եկավ, չգիտեմ ինչ ձևով, թղթերը հանձնեց և բարձր գնահատականներ ստանալով՝ ընդունվեց բուհ:

 

Որոշ ժամանակ անց Գորիսից «մատերիալ» գրեցին, թե Ս. Լ. Յոլյանը 10-րդ դասարանը չավարտած, ինչպես է ընդունվել ինստիտուտ: Այդ տարիներին ինստիտուտի ռեկտորը նույնպես գորիսցի էր՝ Ներսես Բաբայիչը: Նա կանչում է աշխատակիցներին, հնաձնարարում ստուգել գործը: Պարզվում է, որ Սուրենը գերազանց գնահատականներով ընդունվել է և գերազանցությամբ էլ սովորում է ինստիտուտում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ նրան թողնում են շարունակել ուսումը»,-իր հուշերում գրում է Գոհար Յոլյանը: Ինստիտուտն ավարտելուց հետո աշխատել է պրոֆեսոր Ռուբեն Հովսեփի Յոլյանի անվան հեմատոլոգիայի և արյան փոխներարկման գիտահետազոտական ինստիտուտի կլինիկական սեկտորում՝ որպես բուժող բժիշկ:

«Կոչումով բժիշկ». Յոլյաններ1951թ. գործուղվել է Կոտայքի շրջանային հիվանդանոց՝ որպես թերապևտ, իսկ 1952-56 թվականներին նշանակվել է Կոտայքի շրջկոմի առողջապահության բաժնի պետ: 1954 թ. պաշտպանել է բժշկական գիտությունների թեկնածուական դիսերտացիա: 1962-65թթ., Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի նախագահության որոշմամբ, նշանակվել է Սրտաբանության և սրտային վիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն, իսկ 1965-93 թթ. նույն ինստիտուտի սրտաբանության և ռևմատոլոգիայի բաժնի վարիչ: 1971թ. պաշտպանել է դոկտորական դիսերտացիա: 1973 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում: Եղել է Հայկական ՍՍՀ առողջապահության նախարարության գլխավոր ռևմատոլոգը և ռևմատոլոգիայի կենտրոնի նախագահը, համամիութենական ռևմատոլոգների նախագահության անդամ, ՀՀ ռևմատոլոգների ընկերության նախագահ:

 

Պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանի ղեկավարությամբ պաշտպանվել են բժշկական գիտությունների թեկնածուական ութ դիսերտացիաներ: Անվանի գիտնական, կարդիոռևմատոլոգ, պրոֆեսոր Ս.Լ. Յոլյանի ստեղծագործական գործունեությունը բնութագրում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների կլինիկական գիտական հետազոտությունների լայն շրջանակը: Նրա գիտական աշխատություններին բնորշ հատկանիշները համարվում են կլինիկա-պաթոֆիզիոլոգիական հիմնահարցերի համալիր վերանայումները և համապատասխան բուժումները:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններՀՀ սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի և սրտի արատների բաժանմունքում պրոֆեսոր Սուրեն Յոլյանի ղեկավարությամբ պատրաստվել և վերապատրաստվել է ՀՀ ռևմատոլոգների մի հոզր բանակ, որոնք համալրվել են յոլյանական «շկոլայով» անցած մասնագետներ: Հայաստանի ազգաբնակչության ռևմատիկ հիվանդությունների տարածվածության պատճառով, պրոֆեսոր Ս.Լ. Յոլյանի մտահղացմամբ և նախաձեռնությամբ, «Էրեբունի» քաղաքային կլինիկական հիվանդանոցում 1985թ. բացվել է հանրապետական հոդաբանական կենտրոն: Կենտրոնի կլինիկական աշխատանքները ղեկավարելու համար բաժնի վարիչ է նշանակվել սրտաբանության և ռևմատոլոգիայի բաժնի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու, Վալենտինա Գրիգորի Բալասանյանը, իսկ գիտական ղեկավարը պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանն էր: Նա հեղինակ է 145 գիտական աշխատանքների: Պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանը մեծ սեր ու հարգանք էր վայելում առողջապահության համակարգի բոլոր օջախներում: Պարգևատրվել է «Աշխատանքային արիության» և «Պատվո նշան» շքանշաններով:

 

«Բժշկությունը արվեստ է»,-հաճախ էր սիրում կրկնել անվանի պրոֆեսորը: Սուրեն Յոլյանը շատ էր սիրում իր հայրենիքը, հատկապես՝ Գորիսը: Անգիր գիտեր Համո Սահյանի գրեթե բոլոր բանաստեղծությունները: «Սուրեն Լևոնիչին ճանաչում եմ 1963 թվականից՝ համատեղ աշխատանքի ընթացքում : Ինստիտուտում աշխատում եմ արդեն 41 տարի և այդ ժամանակաընթացքում եղել է իմ ամենամտերիմ ընկերն ու բարեկամը: 1963թ. ես ասպիրանտ էի, իսկ Սուրեն Լևոնիչը գիտական գծով տնօրենի տեղակալն էր: Հումորով, անսպառ էներգիայով, կյանքով լեցուն, շատ գունեղ մարդ էր: Երբեք ազատ չէր լինում, գրում էր ու կարդում: Սուրեն Լևոնիչի հետ կարելի էր ժամերով զրուցել ամենատարբեր թեմաներով և չձանձրանալ: Հայաստանում ռևմատոլոգիայի գիտական միտքը նոր ստիճանի բարձրացավ Սուրեն Լևոնիչի կազմակերպական ու գիտական աշխատանքի շնորհիվ:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններՊրոֆեսորի սկզբունքն էր. անթերի, լիարժեք, առողջ ապրելը»,-Սուրեն Յոլյանին նվիրված գրքում գրում է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Կարլեն Ադամյանը: Իսկ ահա Վարդան Ալավերդյանը հիշում է, որ Սուրեն Յոլյանը չափազանց նվիրված էր սպորտին: «Սուրեն Յոլյանը շախմատի հայ արքա Տիգրան Պետրոսյանի մտերիմ ընկերն էր: Հենց նրա միջոցով ծանոթացա աշխարհահռչակ շախմատիստի հետ, որն այդ ժամանակ բնակվում էր Երևանում»,-նշում է Վարդան Ալավերդյանը: Կեսդարյա գիտական գործունեության, առողջապահության կազմակերպման, հիվանդների պրակտիկ բուժման, որակյալ կադրերի պատրաստման և քրտնաջան աշխատանքի համար ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ ԱՆ սրտաբանության ինստիտուտի, Հայաստանի ռևմատոլոգիայի գիտական ընկերության և սրտաբանների ասոցիացիայի առաջարկությամբ, սրտաբանության ինստիտուտի ռևմատոլոգիայի ինստիտուտն անվանակոչվել է պրոֆեսոր Սուրեն Լևոնի Յոլյանի անվամբ:

Սուրեն Լևոնի Յոլյանը մահացել է 1994 թ. նոյեմբերի 17-ին՝ Փարիզում: Նրա մարմինն ամփոփված է Մոսկվայում:

«Կոչումով բժիշկ». Յոլյաններ«Երբ տուն էր մտնում, բոլորը զգաստանում էին, չնայած անսահման սիրում էր երեխաներին, բայց նրանք քաշվում էին հորից: Սիրում էր նրանց հետ քննարկել տարբեր հարցեր և անպայման լսում էր նաև նրանց կարծիքը: Երբ Լևոնը հինգ տարեկան դարձավ, շախմատ խաղալ սովորեցրեց: Ինքը շատ էր սիրում շախմատ խաղալ , երեկոյան շատ հաճախ ընկերներց մեկի հետ էր խաղում: Մասնակցել էր հանրապետական առաջնությանը: Իսկ Լևոնը միջազգային վարպետ դարձավ»,-նշում է Սուրեն Յոլյանի կինը՝ Ռոզա Յոլյանը:

Լևոն Սուրեն Յոլյանը ծնվել է 1959 թվականին, Երևանում: 1980թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը: Մասնակցել է ՍՍՀՄ պատանիների շախմատի առաջնությանը և բաժանել երկուսից հինգերորդ տեղերը այն տարում, երբ Գարրի Կասպարովը չեմպիոն է դարձել: 1986-1990 թթ. աշխատել է ՀԼԿԵՄ կենտկոմի քարտուղար: 1998-2000թթ. Եղել է ՀՀ պետական առողջապահական գործակալության պետի տեղակալ, իսկ 2000-2007թթ. զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: Ամուսնացած է, ունի երեք դուստր:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններԿոչումուվ բժիշկների մասնագիտական գիծը շարունակում է նաև Սուրեն Յոլյանի դուստրը՝ Գայանե Յոլյանը: Նա ծնվել է 1956 թվականին Երևանում: 1979-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, ստացել մանկաբույժի որոկավորում: Աշխատել է մանկաբույժ: Այժմ նա բնակվում է Մոսկվայում:

Սյունյաց աշխարհում հայտնի Յոլունց տոհմի բժշկական գիծը շարունակում են Ռուբեն Յոլյանի եղբոր՝ հայտնի աշուղ Ղազար Յոլյանի շառավիղները: Նա ուներ երեք որդի՝ Հրանտը, Գուրգենը և Յուրին: Նրանցից երկուսը՝ Հրանտը և Յուրին, ևս ընտրել են բժշկի մասնագիտությունը: Հրանտ Յոլյանը սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտում, եղել է Միկոյանի, Սիսիանի ու նաև Մեղրիի շրջանների գլխավոր բժիշկը: Դուստրը՝ Աիդա Յոլյանը շատ փոքր է եղել, երբ հայրը մահացել է: «Ցավոք չեմ հիշում հայրիկիս, բայց պատմում են, որ նա հմուտ վիրաբույժ է եղել, գինեկոլոգ, վեներոլոգ: Բազմակողմանի զարգացած անձնավորություն էր և բժշկության, մի քանի նեղ մասնագիտություններ հրաշալի տիրապետել է»: Հրանտ Յոլյանը կյանքից հեռացել է 1949 թվականին, 31 տարեկան հասակում: «Հորղեբայրը՝ Ռուբեն Հովսեփի Յոլյանը, նրանց համար բավականին մեծ հեղինակություն էր և նրա ընտրած մասնագիտությունը և հետաքրքրություն և սեր առաջացրեց հայրիկիս, հորեղբայրներիս մոտ, և նրանք շարունակեցին Ռուբեն Յոլյանի գործը»,-նշում է մասնագիտությամբ լեզվաբան Աիդա Յոլյանը:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններՀրանտի երկու դուստրերից Աիդա Յոլյանի և՛ 2 զավակները, և՛ 5 թոռներից 4-ը շարունակեցին պապի մասնագիտությունը: Ազգանունով Յոլյան չեն, սակայն նրա թոռներն ու ծոռներն են:

«Փոքրուց երազել եմ ինքս դառնալ բժշկուհի, սակայն դա ինձ չհաջողվեց, բայց հետագայում այդ հաջողությունը նկատվեց իմ երեխաների մոտ: Թե տղաս, թե աղջիկս, ավարտել են Երևանի պետական բժշկական համալսարանը: Տղաս՝ Հրանտը, հորս անունն է կրում»,-հպարտությամբ ասում է Աիդա Յոլյանը:

Հրանտ Պապիկյանը, ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետը: Այդ ժամանակ սկսվել էր արցախյան պատերազմը, և Հրանտը մասնակցեց ամերիկյան բժիշների կազմակերպած դասընթացներին և ստացավ շտապ օգնության բժշկի ամերիկյան սետիֆիկատ, դարձավ զինվորական բժիշկ, մասնակցեց արցախյան գոյամարտին՝ փրկելով բազմաթիվ կյանքներ: 1994 թվականին Օմարի լեռնացքում հերթական ուժեղ մարտերի ժամանակ հակառակորդի գնդակից Հրանտ Պապիկյանը վիրավորում է ստացել:

«Կոչումով բժիշկ». Յոլյաններ«Նա հիմա էլ պատրաստ է հայրենիքը վտանգվելու դեպքում մեկնել սահման, ասում է, որ Աստված մի արասցե, եթե կարիք լինի, կրկին առաջին գծում եմ լինելու: Նա այժմ էլ շարունակում է բժշկի նվիրական գործը»,-նշում է զինվոր-բժշկի մայրը:

Նա եղել է ներքին զորքերի բուժվարչության պետ: Հրանտի կինը ևս ավարտել է բժշկական մայր բուհի նույն ֆակուլտետը: Նրանք ունեն 3 զավակ՝ 2 աղջիկ, 1 տղա: Աղջիկներից Մերի Պապիկյանը սրտաբան է, իսկ Աիդա Պապիկյանը մանկաբույժ, աշխատում է «Արաբկիր» ԲԿ-ում: Որդին՝ Դավիթը, ԵՊԲՀ-ի ընդհանուր բժշկության ֆակուլտետի ուսանող է, այժմ ծառայում է Հայաստանի զինված ուժերում:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններՀրանտ Յոլյանի թոռնուհի Արփինե Սողոյանը (ամուսնու ազգանունն է) գինեկոլոգ է, բժշկական գիտությունների թեկնածու, աշխատում է «Բեգլարյան կենտրոնում» և ղեկավարում է 16-րդ պոլիկլինիկայի կանանց կոնսուլտացիայի բաժինը: Արփինեի մեծ որդին՝ Էդուարդ Սողոյանը, ԵՊԲՀ-ի ռազմական բժշկության ֆակուլտետի ուսանող է:

Հրանտ Յոլյանի մյուս դուստրը` Իրմա Յոլյանը, ևս բժշկուհի է: Նա ծնվել է 1940 թվականին, Գորիսում: Նա աշխատել և շարունակում է մասնագիտական գործունեությունը ծավալել Երևանի առաջին հիվանդանոցում: Իրմա Յոլյանը նեղ մասնագիտությամբ գինեկոլոգ է:

Գրիշա Ղազարի Յոլյանի կինը` Բելլա Յոլյանը, ևս ընտրել էր բժշկի բարդ ու պատասխանատու աշխատանքը` երկար, մոտ քառասուն տարի աշխատելով Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում` որպես լաբորատորիայի վարիչ:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններԲժիշկ Յոլյանների տոհմածառի ճյուղերից մեկն էլ Ղազար Յոլյանի մյուս որդին՝ Յուրի Յոլյանն է՝ իր մեծ բժշկական ընտանիքով: Նա ծնվել է 1936 թվականին, Գորիսում: Ավարտել է Երևանի բժշկական ուսումնարանը` ատամնաբույժի ֆակուլտետը: Երկար տարիներ եղել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի լաբորանտ: Յուրի Յոլյանը գործուղվել է Տավուշի մարզի Պառավաքար, ապա նաև Վարդենիկ համայնքներ:

Նրա կինը` Լալա Յոլյանը, ևս ընտրել էր ատամնաբույժի մասնագիտությունը: Նա Երևանի պետական բժշկական ինստիտուտի ատամնաբուժական ֆակուլտետի առաջին շրջանավարտներից էր: Աշխատել է` որպես մանկական ատամնաբույժ:

 

Յուրի Յոլյանի երկու զավակներից միայն դուստրը` Շուշանիկը, ընտրեց տոհմիկ մասնագիտությունը` սովորելով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտի դեղագործական ֆակուլտետը:

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններՆա աշխատում է մասնագիտությամբ: Յուրի Յոլյանի ընտանիքի բժշկական գիծը շարունակում է թոռը` Տաթևիկ Արթուրի Աթոյանը, որն ավարտել է դարձյալ բժշկական մայր բուհի ատամնաբուժական ֆակուլտետը:

Գուրգեն Ղազարի Յոլյանը ևս կոչումով բժիշկ էր: Նա ծնվել է 1920 թվականին, Գորիսում: 1949-ին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը, ապա աշխատել Գորիսի հիվանդանոցում ` որպես վիրաբույժ: 1959-ին տեղափոխվել է Երևան և աշխատել է Հանրապետական հիվանդանոցում ` որպես վիրաբույժ, միաժամանակ եղել է Վիրաբուժության ամբիոնի ասիստենտ: 1973-ից մինչև 1982 թվականը աշխատել է 3-րդ հիվանդանոցի տնօրենի` բուժգծով տեղակալ:

 

Գուրգեն Յոլյանը մահացել է 1982-ին: Բժշկի մասնագիտությունն էր ընտրել նաև Գուրգեն Յոլյանի կինը` Էլիդա Սուրենի Յոլյանը: Նա ծնվել է 1930 թվականին, Երևանում:

 

«Կոչումով բժիշկ». Յոլյաններ1953-ին ավարտել է բժշկական մայր բուհը, իսկ 1959-ին աշխատել` Գորիսի հիվանդանոցում` որպես բժիշկ-գինեկոլոգ: 1959-ից աշխատել է նախկին Մարգարյան, այժմ Մոր և մանկան առողջության կենտրոնում` որպես գինեկոլոգ:

1980-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` բժշկական գենետիկայի վերաբերյալ: Նույն ինստիտուտում նա աշխատել է նաև որպես գենետիկ կոնսուլտացիայի վարիչ: Էլիդա Յոլյանը կյանքից հեռացել է 2004 թվականին:

 

Բժիշկ ծնողների գործն այժմ մեծ պատասխանատվությամբ շարունակում է նրանց դուստրը` Հասմիկ Յոլյանը:

 

«Կոչումով բժիշկ». ՅոլյաններՆա ծնվել է 1953-ին: 1976-ին ավարտել է բժշկական ինտիտուտը և գործուղվել Կապանի բուժմիավորում և մինչև 1982 թվականը աշխատել է բժիշկ-նյարդաբան:

 

2000 թվականից առայսօր նա աշխատում է ՀՀ ԱՆ նարկոլոգիական հանրապետական կենտրոնում` որպես նյարդաբան:

Բժիշկ է նաև Հասմիկ Յոլյանի ամուսինը` Արտաշես Հարությունյանը, որն այժմ ղեկավարում է «Մալաթիա» ԲԿ ախտորոշիչ բաժանմունքը: Նրանց երկու դուստրերը` Աննա և Զառան, ևս շարունակում են կոչումով բժիշկների ավանդական մասնագիտությունը: Աննան ատամնաբույժ է, իսկ Զառան լաբորատորիայի բժիշկ:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ
ԵՊԲՀ. Հայրապետ Գալստյանի՝ կյանքեր փրկելու գլխավոր դեղատոմսը չհուսահատվելն է. զրույց բժշկագիտության նահապետի հետ

84-ամյա անվանի բժիշկ-գիտնական Հայրապետ Գալստյանը կյանքի 64 տարիները նվիրել է մարդկանց կյանքերի փրկության կարևոր գործին...

ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)
ԵՊԲՀ. Բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած հայ կանայք (մաս 2)

Սիրելի՛ համալսարանականներ, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում բժշկագիտության մեջ մեծ ավանդ ունեցած ևս 10 հայ կին գիտնականի անուն...

Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը
Ապրիլի 3-ին ծնվել է ռուս բժիշկ, ծանր ատլետ, ողնուղեղային վնասվածքներով հիվանդների ռեաբիլիտացիայի մեթոդիկայի հեղինակ Վալենտին Դիկուլը

Վալենտին Իվանովիչ Դիկուլը ծնվել է 1948 թ. ապրիլի 3-ին Կաունաս (Լիտվա) քաղաքում: Ծնողների մահվան պատճառով տղան ապրել է մանկատանը: Այնտեղ նա սովորել է ձեռնածություն և ակրոբատիկա...

Պատմության էջերից Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները
ԵՊԲՀ. Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր Արդեմ Պատապուտյանի՝ գիտությամբ զբաղվելու 13 կանոնները

Նոբելյան առաջին հայազգի դափնեկիր, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտոր, ամերիկահայ ականավոր գիտնական...

ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին
ԵՊԲՀ. Կես դար՝ բժշկության ոլորտում. Գագիկ Բազիկյանի մասնագիտական ուղին

Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետում Գագիկ Բազիկյանը սովորել է 1966-1972 թվականներին: 1973 թվականին նա ընդունվել է Ռենտգենոլոգիայի և օնկոլոգիայի ինստիտուտ...

«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am
«Արմենիա» ՀԲԿ արյան ծառայությունը. հարցազրույց Մարինե Թովմասյանի հետ. armeniamedicalcenter.am

Խոսենք «Արմենիա» ՀԲԿ արյան ծառայության մասին:

Կենտրոնում կատարվում են արյան հետ կապված այն գործառույթները, որոնք իրականացվում են...

Բժշկի ընդունարանում
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով
Ի՞նչ է փոխվել. 16 տարի անց հարցազրույց Արմեն Չարչյանի հետ` նույն հարցերով

Մեդ-Պրակտիկ թիմի կողմից որոշում կայացվեց 2007 թվականին հրապարակվող «Ֆարմացևտ պրակտիկ» պարբերականի շրջանակում պրոֆեսոր Արմեն Չարչյանին հարցազրույցի ժամանակ հնչած...

Բժշկի ընդունարանում
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև
ԵՊԲՀ. «Ապագան մեր այն երեխաներն են, որոնք ծնվել են և որոնք դեռ պետք է ծնվեն». պրոֆեսոր Օկոև

Մաշտոցի պողոտայով  զբոսնելիս դժվար թե որևէ մեկն անտարբեր անցնի  ծաղկեփունջը ձեռքին սպասող կամ անհանգստությամբ լցված հայրիկների, ծննդկանի հարազատների  կողքով...

ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան
ԵՊԲՀ. Վիրահատությունն առանց արվեստի և ստեղծագործության, սովորական արհեստ է. ԵՊԲՀ պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյան

Պրոֆեսոր Զարեհ Տեր-Ավետիքյանը Հայաստանի առողջապահության ոլորտի, բժշկագիտության նվիրյալներից է, որը մինչ օրս աշխատում է՝ բժշկական գիտելիքներով զինելով ապագա բժիշկներին, փրկելով բազմաթիվ կյանքեր...

ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը
ԵՊԲՀ. Ամենօրյա հրաշքների ականատես պրոֆեսոր Կարինե Առուստամյանը

Կանանց առողջությանը և մայրությանը վերաբերող հարցերը բժշկական գիտությունների դոկտոր, ԵՊԲՀ   մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր...

Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը
Բժիշկ Յարութիւն Մինասեանի «111 Բռնադատուած Հայ Բժիշկներ․ 1920-1954» Գիրքը

Բժիշկ Կարպիս Հարպոյեան

Մոնրէալ, 24 Յուլիս 2022

Բժիշկ Յարութիւն Մինասեանի մասին գրած եմ «Հայրենի բազմավաստակ բժիշկ հոգեբուժ...

ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը
ԵՊԲՀ. Բժշկագիտության երախտավոր Ալբերտ Զարացյանը նշում է ծննդյան 85-ամյակը

ԵՊԲՀ-ն հիշում ու գնահատում է իր նվիրյալներին, արժևորում նրանց կատարած տեսական ու գործնական աշխատանքը, տարիների վաստակը և փոխանցում նոր սերնդին՝ կոչումով բժշկի առաքելությունը շարունակելու...

Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան
Եթե բժիշկն ասաց, որ ամեն ինչ գիտի, ուրեմն սպառվել է որպես մասնագետ. Արեգ Սեփյան

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար, դիմածնոտային վիրաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Արեգ Սեփյանը զբաղվում է դիմածնոտային...

Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ
Հայաստանում բժշկական ապահովագրության ներդրումը` արդի պահանջ. հարցազրույց ՀԲԱ նախագահ Արմեն Սողոյանի հետ

Դեռևս 2019 թ. դեկտեմբերին կայացած Հայկական բժշկական ասոցիացիայի և առողջապահության ոլորտի մասնագիտական ասոցիացիաների համատեղ կազմակերպված խորհրդաժողովի ընթացքում քննարկվեց...

Հրատապ թեմա Հայաստանում
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com
Հայրենի Բազմավաստակ Բժիշկ Հոգեբոյժ՝ Յարութիւն Մինասեան. hairenikweekly.com

Առաջին հանդիպումս բժիշկ հոգեբոյժ Յարութիւն Մինասեանին հետ եղաւ 2017-ի վերջաւորութեան դիմատետրի բարիքներուն շնորհիւ, երբ «Հայ բժիշկներուն, ատամնաբուժներուն եւ դեղագործներուն ոդիսականը հայկական ցեղասպանութեան ընթացքին»...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ